«Ժողովուրդը» գրում է.

Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց, որ ինքը լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ես անելու ոչ մի բան չունեմ։ Ես այժմ ավելի լուրջ խնդիրներ ունեմ։ Սպասում եմ օբյեկտիվ քննության։ Ես ոչմեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ պատահեց։ Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ»։ Իսկ հարցին, թե Սյունիքում պնդում են, որ մարզում Խաչատրյանի ն է շարունակում տիրել, նշեց. «Ուրեմն լսեք ասեմ, այսօր օրինական իշխանություն կա, որը ես հարգում եմ, ու ինչո՞ւ ես պետք է փորձեմ ինքս իմ համար իշխանություն ստեղծել, իմաստ չկա դրանում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել