Մի քանի ժամ առաջ սկսվեց 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի տոմսերի վաճառքը: Դրանց համար կարող եք հայտ ներկայացնել ՖԻՖԱի ինտերնետային էջի միջոցով... Վաճառվելու է մոտ 3,3 միլիոն տոմս... Ամենաէժան տոմսն արժե մոտ 85 դոլար, իսկ Մարականայում կայանալիք եզրափակիչի տոմսը՝ գրեթե 1000 դոլար... Շտապեք հայտ ներկայացնել, որովհետեւ սպասվում է, որ կրկնվելու է 2006 թվականի Գերմանիայում կայացած առաջնության պատմությունը, երբ ամեն տոմսի համար 7 հայտ էր ներկայացվել: Ընդամենը լինելու է 64 խաղ եւ բուքմեյքերները կանխատեսում են, որ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք եզրափակիչում հանդիպելու են Բրազիլիայի եւ Հայաստանի հավաքականները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=571661116229254&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել