Գևորգ Ալթունյանի բաց պատասխանը

Aravot.am-ը գրում է.

Օգոստոսի 13-ի Հ1 հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրին ոստիկանության տրամադրած տեսանյութերից մեկը պատմում էր քաղաքապետարանի տարածքում բողոքի ակցիա կատարող ակտիվիստներից մեկին՝ Միհրան Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին: Այդ տեսանյութի հիման վրա «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամ Գայանե  Մելքոմ Մելքոմյանը օգոստոսի 14-ին բաց նամակ էր ուղղել Հանրային հեռուստատեսության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանին, որն իր բաց պատասխանում վստահեցնում է, թե հեռուստաալիքը անդրադառնում է ամենահրատապ խնդիրներին. «Հայաստանում գործող գրեթե բոլոր պետական կառույցները, քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, մասնավոր ընկերություններ ու կառույցներ իրենց գործունեության լուսաբանման առավել մեծ ծավալ են ակնկալում, համոզված լինելով, որ հենց իրե’նց գործունեությունն է առավել արժանի ծավալուն լուսաբանման: Այս տեսանկյունից, ինձ համար, իհարկե, հասկանալի է Ձեր մտահոգությունը` քաղաքապետարանի դիմաց ընթացող նստացույցին Առաջին լրատվականի ոչ հաճախակի անդրադարձերի առնչությամբ: Միևնույն ժամանակ, նաև համոզված եմ, որ օրինակ` հեռավոր Ճոճկան գյուղի բնակիչների դեղձի բերքի իրացման խնդիրները պակաս կարևոր չեն, քան քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ պաշտոնանկության կրկնվող պահանջները: Նույն տրամաբանությամբ` չեմ կարծում, թե այդ պահանջի պարբերական լուսաբանումը շատ ավելի հրատապ է, քան հարյուր հազարավոր մարդկանց ուշացող կենսաթոշակների խնդիրը»: Ինքը՝ Գևորգ Ալթունյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, քանի որ կարծում է՝ ավելացնելու բան չունի: Մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը տարօրինակ է համարում Ալթունյանի բաց պատասխան նամակի հետևյալ հատվածը՝ «Կարծում եմ տեղյակ եք, որ ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների, հանրայինը օրենքով ամրագրված պարտավորություններ ունի` պետական կառույցների գործունեության լուսաբանման առումով». «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, որ հաստատ նման բան չկա: Եթե պրն Ալթունյանը նկատի ունի այդ օրենքի 26-րդ՝ «Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը եւ գործունեության սկզբունքները» հոդվածի 3-րդ մասի ձեւակերպումը, ապա սա  պետական կառույցների գործունեության լուսաբանման պարտավորություն չի ենթադրում: Իսկ եթե նկատի ունի նույն՝ 26-րդ  հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի (ա) ենթակետը, ապա, մեղմ ասած, դարձյալ սխալվում է, որովհետեւ այդտեղ հստակ ձեւակերպված է. «հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»: Այսինքն, եթե ակտիվիստի կալանավորումը հնչեղություն ունեցող տեղեկատվություն էր համարվել եւ հեռարձակվել էր իբրեւ ոստիկանության պատրաստած նյութ (պաշտոնական հաղորդագրություն), ապա եւ ըստ հիշյալ կետի, եւ ըստ տարրական լրագրողական էթիկայի պահանջի՝ հանրայինը պարտավոր էր ստանալ եւ փոխանցել  նաեւ այլ՝ ասենք նստացույցի մասնակիցների տեսակետը, այսինքն՝ ապահովել կարծիքների բազմազանությունը»: Բաց նամակում Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշել է, որ տեսանյութում ցուցադրվել են այն կադրերը, որտեղ հստակ երևում է, որ Միհրան Մելքոնյանը մասնակցում է քաղաքապետարանի առջևի նստացույցին 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել