1in.am-ը գրում է.
Լինդսի Լոհանի՝ վերջերս թողարկված կայքը ոչ միայն հասարակ կայք է երկրպագուների համար, այլև նորաձևության բլոգ, որտեղ դերասանուհին ծրագրում է ոճի վերաբերյալ խորհուրդներ տալ:
«Մենք իսկապե՞ս ցանկանում ենք լսել նորաձևության վերաբերյալ Լինդսի Լոհանի խորհուրդները: Պրոբլեմատիկ այդ մարդն, ըստ երևույթին, մտածել է, որ մենք ցանկանում ենք և կասկածելի բլոգ է թողարկել ոճի մասին»,-գրում է The Telegraph-ը:
Հանուն արդարության պետք է նշել, որ կայքի կոնկրետ նյութը դեռևս անորոշ է: Այստեղ կարելի է գտնել Instagram-ի՝ դերասանուհու անձնական լուսանկարները, տեսանյութեր, երաժշտական տեսահոլովակներ և իհարկե՝ նորաձև խորհուրդներ: Կայքի աշխատանքային խումբը փորձում է դերասանուհուն «ոճի կուռք» դարձնել՝ հրապարակելով նրա սիրելի հագուստների և ապրանքանիշի լուսանկարները: