Operativ.am-ը գրում է.
Ռուսաստանի Նիժեգորոդ մարզի բնակիչ Ալեքսանդր Վորոնինը դաշտում հայտնաբերել է 8կգ կշռող սունկ: Ինչպես նա պատմել է Lifenews.ru-ի թղթակցին` նա սունկը հայտնաբերել է պատահաբար, երբ դաշտ էր գնում իր առօրյա գործերով զբաղվելու համար: Սկզբում նա կարծել է, թե դա գնդակ է: Վորոնինը սունկը տուն է բերել և որոշել է չորացնել ու պահել ձմռան համար:
Նշենք, որ ըստ գիտնականների՝ սա զարմանալի դեպք է: Նման հսկա սնկի ի հայտ գալու պատճառը նրանք համարում են տարօրինակ եղանակային պայմանները և հատկապես՝ անտանելի շոգը, որն աննախադեպ է այդ տարածքի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել