1in.am-ը գրում է.

Հավանական է` շիլան աշխարհում վերջին բանն է, որը կարելի է սեքսուալ համարել, բայց գործարար Պիտեր Էրլիխը փոխել է այդ պատկերացումը: 

Նա ստեղծել է երկու տեսակի շիլաներ, որոնց անվանել է SexCereal: Դրանք նպաստում են տղամարդկանց ու կանանց սեռական առողջությանը: Այսպես, ի՞նչ է SexCereal-ը: 

Տղամարդու նախաճաշը պետք է նպաստի տեստոստերոնի մակարդակի նորմալացմանը, իսկ կնոջ նախաճաշը պետք է պահպանի կնոջ հորմոնալ հավասարակշռությունը: Տղամարդու SexCereal-ը պարունակում է ծաղկափոշի, հացահատիկ, խաշխաշի սերմեր, դդմի կորիզներ, կակաո: Կնոջ SexCereal-ն իր մեջ ներառում է չամիչ, կակաոյի հատիկներ, խաշխաշի սերմեր, հացահատիկ: 

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ SexCereal-ն առողջ սնունդ է: Պիտեր Էրլիխը պատմում է, որ «սեքսուալ» շիլա ստեղծելու գաղափարն իր մոտ ծնվել է, երբ ինքը շրջելիս է եղել շուկայում: 

«Սեռական առողջությունը չափազանց կարևոր է: Ես ցանկանում էի ստեղծել ինչ-որ սեքսուալ, ուրախ և միևնույն ժամանակ օրգանիզմի համար օգտակար բան»,- նշել է նա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել