Panorama.am-ը գրում է.

Գերմանական ARD հեռուստաալիքը պատահաբար եթերում ցույց է տվել Բունդեսթագի ընտրությունների «արդյունքներով» տող` դրանց մեկնարկից երկու օր առաջ: Այս մասին հայտնում է Bild-ը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշվում է, որ հեռուստաալիքը եթերում ցուցադրել է «Exit poll Բունդեսթագի ընտրությունների ժամանակ 17.46 -ին (տեղական ժամանակով)» մակագրությունը:
Եթերում հայտնված տեղեկատվության համաձայն ՝ Գերմանիայի Սոցիալ -դեմոկրատական կուսակցությունը «հավաքել է» ձայների 22,7%-ը, Քրիստոնեա -դեմոկրատական և Քրիստոնեական սոցիալական միությունների դաշինքը՝  22,1%-ը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը ՝ 13,2%-ը,  «Այլընտրանք Գերմանիայի համար» ՝ 10%: Նախքան այլ կուսակցությունների «արդյունքները» ցուցադրելը, մի քանի րոպե անց այդ տողն անհետացել է։ Միևնույն ժամանակ, չի նշվում ՝ այդ թվերն ունեն որևէ հիմք, թե հորինված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել