Armladies.com-ը գրում է.
Նախքան Ձեր տարբերակն ընտրելը զգուշացնենք, որ երանգների վրա ուշադրություն մի դարձրեք: Կարևորն
այն շեշտերն են, որոնք անում եք Ձեր դեմքին:
Տարբերակ 1 (Բնական)
Եթե դիմահարդարվելիս դուք սահմանափակվում եք միայն թարթչաներկով և շուրթերի համար նախատեսված
անգույն փայլով, ապա Դուք՝
- Ինքնավստահ եք:
- Կարծում եք, որ տղամարդը պետք է ուշադրություն դարձնի Ձեր ներքին հատկանիշների, այլ ոչ թե արտաքինի վրա:
- Փոխզիջման հակում ունեք:
- Վստահ եք սեփական ուժերին:
- Կարողանում եք վերլուծել և գտնել ‹‹արմատները››
Տարբերակ 2 (Ընդգծված աչքեր)
Եթե դիմահարդարվելիս Դուք շեշտում եք աչքերը, ապա՝
- Սիրում եք մանրակրկիտ ուսումնասիրություններ անել:
- Նախընտրում եք լռությամբ տանել վայրէջքներն ու վերելքները:
- Ինքնամփոփ եք:
- Նախըտրում եք ավելի շատ լսել,քան խոսել:
- Երբեմն պատրաստ եք աշխարհի բոլոր գանձերը զոհել հանուն միայնակ հաղթանակի:
Տարբերակ 3 (Ընդգծված շուրթեր)
Եթե դիմահարդարվելիս շեշտը դնում եք շուրթերին, ապա Դուք՝
- Բոլոր նորություններից տեղյակ եք:
- Հաճախ սենտիմենտալ եք:
- Միշտ պատրաստ եք սիրախաղ սկսել հմայիչ տղամարդու հետ:
- Միայնությունը ծանր եք տանում:
- Սիրում եք ուշադրության կենտրոնում լինել և միշտ շրջապատված եք երկրպագուներով:
Տարբերակ 4 (Վառ, արտահայտիչ դիմագծեր)
Եթե դիմահարդարվելիս Դուք ընդգծում եք և՛, աչքերը, և՛ շուրթերը, և՛ այտոսկրերը ապա Դուք՝
- Անիմաստ բաների պատճառով հաճախ եք անհանգստանում:
- Այնքան էլ ինքնավստահ չեք:
- Թաքցնում եք Ձեր կոտրված հոգին գույների ներսում:
- Երբեմն կարծում եք, որ Ձեզ ոչ ոք չի սիրում և չի էլ սիրի:
- Տղամարդկանցից հիասթափված եք:
Նյութի աղբյուր՝ http://armladies.com/news/make_up_test/2012-12-07-125
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել