Armeniasputnik.am-ը գրում է.
Հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելուն ուղղված կանոնները խախտելու դեպքում ֆիզիկական անձինք առաջին անգամ կտուգանվեն 10-20 000, իսկ իրավաբանական անձինք՝ 40-120 000 դրամով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից շարունակելու է ստուգայցեր իրականացնել հայաստանյան տնտեսվարողների մոտ: Ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, և առաջին հերթին ընտրվում են ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի 3 և ավելի դեպք, ինչպես նաև մարդաշատ վայրերը, օրինակ` առևտրի կենտրոնները: Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ այլ կազմակերպություններում ստուգայցեր չեն կատարվելու», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ստուգայցերը պատահական են լինելու, ոչ մեկը տեղյակ չի լինելու, թե որ գործատուի մոտ կգնան:
Խախտումները սահմանված են առողջապահության նախարարի 17–Ն հրամանում։ Համաձայն հրամանի` տարածքները պարբերաբար պետք է ախտահանվեն, աշխատակիցները երկու անգամ ջերմաչափվեն, նրանք պետք է կրեն դիմակներ, մարդկային կուտակումները արգելված են, հազացող, ջերմություն, հարբուխ կամ դժվարաշնչություն ունեցող աշխատակիցները պետք է անմիջապես ուղարկվեն տուն։ Հակառակ դեպքում գործատուն տուգանվելու է 40-120 հազար դրամով։
Այս որոշմանը չհետևող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, և նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը, քանի որ գործատուի նկատմամբ կարող են տույժեր և տուգանքներ կիրառվել որոշմանը չհետևելու համար:
Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների և պատվաստման համար հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց ևս այս օրենքը չի վերաբերվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել