Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5. ԱՄՆ դեսպանատների պայթյունները

Մահացածների թիվը` 303, վիրավորները` 4954:
Մինչև 2001թ.-ի սեպտեմբերի 9-ի ահաբեկչությունը ԱՄՆ-ի դեմ իրականացվող ահաբեկչությունների թիրախները օտար երկրների տարածքներում էին գտնվում, այս են վկայոմ օրինակ 1998թ.-ին Նաիրոբիում, Քենիայում, Թանզանիայում, Դար էս Սալաամում ԱՄՆ դեսպանատների պայթյունները: 17 տոննա պայթուցիկներով բեռնված մեքենաներ իրարից մի քանի րոպեի տարբերությամբ պայթեցվել են վերը նշված վայրերի ԱՄՆ դեսպանատներում: Եվ չնայած թիրախը ամերիկյան սեփականությունն ու քաղաքացիներն էին, այնուամենայնիվ պայթյուններին զոհ գնացածների մեծ մասը հասարակ անմեղ տեղացիներ էին: 12 ամերիկացիներ են զոհվում, իսկ դեսպանատները մեծ վնաս են կրում:
Պայթյունը մեծ վնաս է հասցնում նաև դեսպանատներին հարող տարածքներին, որի արդյունքում բազմաթիվ տեղաբնիկներ են զոհվում:
Հարձակումը կազմակերպվել էր Եգիպտոսի իսլամիստական Ջիհադ խմբավորման կողմից: Նրանց պնդմամբ սա ԱՄՆ-ի կողմից խմբավորման 4 անդամների խոշտանգելու և էքստրադիցիայի ենթարկելու պատասխանն էր: Այս դեպքից հետո Օսամա բին Լադենը և Այսման ալ Զավահիրին Ամերիկայի ուշադրության տակ են հայտնվում:
4.Բեսլանի սպանդը

Մահացածների թիվը` 366, վիրավորները` 747:
Այնպես չէ, որ ահաբեկչությոունը միայն ԱՄՆ-ի հետ է կապված, այս երևույթը տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Այսպես, 2004թ.-ի սեպտեմբերի 1-ին ինգուշ և չեչեն ապստամբները ներխուժում են Ռուսաստանի Բեսլան քաղաքի համար մեկ դպրոց: Ապստամբները 1100 պատանդ վերցրին, որոնցից 777-ը երեխաներ էին, և պահանջում էին դադարեցնել Չեչնիայի և Ռուսաստանի միջև ընթացող ռազմական գործողությունները:
Արդեն երրորդ օրը ռուսական կառավարությունը որոշել գործել և շրջապատեց դպրոցը տանկերով, ծանր հրետանիով և ռազմական ուժերով: Ինտենսիվ կրակոցները 30 պատանդների մահվան պատճառ հանդիսացան: Ցավոք, սպանվեց ևս 334 պատանդ, որոնցից 186-ը` երեխաներ: Ռուսաստանի քայլը միջազգային քննադատության արժանացավ և հանգեցրեց որոշակի ընթացակարգերի փոփոխությունների ու հստակ սահմանումների:
3.Օկլահոմայի քաղաքային ֆեդերալ շենքի պայթեցումը

Մահացածների թիվը` 169, վիրավորները` 675:
1995թ.-ի ապրիլի 19-ին Թիմոտի Մքվեյգը պայթուցիկներով բեռնած մեքենան պայթեցնում է Օկլահոմայի Ալֆրեդ Մյուրա կառույցի դիմաց: Պայթուցիկը ձեռքով էր պատրաստվել` տան պայմաններում, քիմիական նյութերի միջոցով: Պայթյունը մեծ վնաս է հասցրել ֆեդերալ շենքին` քանդելով դրա մեծ մասն ու շրջակա տարածքներին մեծ վնաս հասցնելով:
Պայթյունը 652 միլիոն դոլարի վնաս է տվել: Թիմոտի Մքվեյգը և նրա հանցակից Թերի Նիքոլսը արագ հայտնաբերվում ու ձերբակալվում են: Մքվեյգը որպես հանցագործության մոտիվ է ներկայացրել ԱՄՆ-ի հանդեպ իր ատելությունը: Նա մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով, իսկ Նիքոլսը ցմահ բանտարկվել է: Մինչև սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը սա համարվում էր Ամերիկայի դեմ կատարված ամենախոշոր ահաբեկչությունը ԱՄՆ տարածքում:
2. Աշխարհի առևտրի կենտրոնի վրա առաջին հարձակումը

Մահացածների թիվը` 6, վիրավորները`1040:
Չնայած 2001 սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Աշխարհի առևտրի կենտրոնի ահաբեկչությունը սարսափելի ավերիչ էր, սակայն դա առաջին դեպքը չէր: 1993թ.-ի փետրվարի 26-ին դեղին բեռնատար է կայանում ԱՄՆ Աշխարհի առևտրի կենտրոնի հյուսիսային աշտարակի հասարակական ավտոկայանատեղում: Մի քանի րոպե հետո նիտրատային ջրածնի հսկայական գազի պաշարը պայթում է` հանգեցնելով մոտ 30 մետր լայնություն ունեցող անցքի առաջացմանը:
Ահաբեկչությունն իրականացվել էր մի խմբավորման կողմից, որն իրեն անվանում էր Ազատագրական բանակի 5-րդ բատալիոն: Այնուամենայնիվ, ահաբեկչություն իրականացնելու համար ֆինանսավորումը ստացվել էր Խալիդ Շեյծ Մուհամեդի կողմից, ով էլ 9/11-ի հիմնական ծրագրողներից մեկն էր հանդիսանում: Ահաբեկիչները պլանավորում էին, որ Հյուսիսային աշտարակը կընկներ Հարավայինի վրա, և 1000-ավոր մարդիկ կմահանային, սակայն դա տեղի չունեցավ: Ի վերջո 6 մարդ է ձերբակալվում և մեղադրվում այս ահաբեկչության համար:
1. 9/11-ի հարձակումը

Մահացածների թիվը` 2993, վիրավորները` 8900:
Պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչությունը համարվում է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակումը: Ալ Քաիդայի և դրա ղեկավար Օսամա Բեն Լադենի կողմից իրականացված այս հարձակման հետևանքով այսօր ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարել ահաբեկչության դեմ: Ամբողջ ահաբեկչությունը նախապես համակարգված գործընթաց էր: Ալ Քաիդայի 19 անդամներ կարողացել են 4 ավիաընկերության ինքնաթիռներ հափշտակել, որոնցից երկուսը մխրճվում են Նյու Յորքի Աշխարհի առևտրի կենտրոնի շենքի մեջ: Երրորդ ինքնաթիռը բախվում է Վաշինգթոնի Պենտաոնի շենքին: Չորրորդ ինքնաթիռը, որը ենթադրվում է, թե նորից պետք է բախվեր Պենտագոնի շենքին, ընկնում է Պենսիլվանիայի Սամերսեթ երկրամասի տարածքում: Այս խոշոր ահաբեկչությանը զոհ գնացին հազարավոր մարդիկ, իսկ առևտրի կենտրոնի երկու աշտարակները բառացիորեն գետնին հավասարվեցին:



