Սա ԻՐԵՆՑ տոնն է:
Իրենց տոնը, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ ապրենք ՄԵՆՔ, մեր երեխաներն ու երկիրը:
Իրենք իրենց կյանքը տվեցին, որ աշխարհի յուրաքանչյուր հայ իմանա, որ մեր մոլորակում մեզանից յուրաքանչյուրի համար կա Հայրենիք:
Այսօր փորձում են մեզ զրպարտել և խլել ընկած հերոսների երազանքը, պայքարը, կյանքը և մահը՝ ամեն սրբազան բանի ոչնչացումը անվանելով «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, որն իրականում կործանման վտանգ է առաջացնում ազգի, երկրի, մեր ապագայի և անցյալի համար:
Հայաստանի ներկայիս իշխանություններն արդեն գին են սահմանել թուրք բարբարոսների և մարդասպանների հետ այս երևակայական «խաղաղության» համար:
Սա միայն մեր Հիշողությունը, Պատիվն ու Արժանապատվությունը չէ, սա մեր Հայրենիքն է, որը պատառ-պատառ վճարվում է թշնամուն երևակայական «խաղաղության» դիմաց ...
Պետք է հասկանալ, որ այն մարդիկ, ովքեր կռվել են, իրականում մեզ խաղաղություն են բերել, իսկ նրանք, ովքեր կարծում են, որ խաղաղությունը կարելի է փոխանակել Հայրենիքի հետ, մեզ պատերազմ են բերում:
Մենք պետք է ընդունենք հետևյալը․ խաղաղության միակ գինը ազգի անսասան պատրաստակամությունն է `ամեն կերպ պայքարել և պաշտպանել իր ԱՊՐԵԼՈՒ իրավունքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/881536779421591
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել