Pastinfo.am-ը գրում է.

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վարչության անդամների հետ Միքայելյանը շրջեց հերոսների գերեզմանների մոտակայքով, ծաղիկներ խոնարհեց շիրիմներին, ապա մոտեցավ լրագրողներին։ 

Միքայելյանը խոսում էր անկախությունից ու դրա կարևորությունից, երբ Եռաբլուրում մի կին բղավելով դիմեց վերջինիս ու մեղադրեց նաև նրան՝ հայրենիքի կորստի մեջ․

«Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը»,- ասաց կինը, իսկ Միքայելյանը պատասխանեց․- «Այ մեր, գնա գործիդ», ու շարունակեց զրույցը լրագրողների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել