Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը կարծես թե ունի ամեն ինչ՝ հաջող կարիերա Հոլիվուդում, կոսմետիկայի սեփական արտադրության գիծ, նվիրված երկրպագուներ... Սակայն, դերասանուհու խոսքով դա ամենը չէ, ինչի մասին երազել է: Դրյուի պլաններում ոչ թե նոր դերերն են, այլ ընտանիքի համալրումը. դերասանուհին մտադիր է ևս մեկ բալիկ ունենալ:

Բերիմորը տան միակ երեխան է եղել, ինչի արդյունքում հաճախ է իրեն միայնակ զգացել: Հենց այդ պատճառով էլ Դրյուն ցանկանում է, որ իր դուստր Օլիվը ունենա եղբայր կամ քույր:

Թեև աստղը խոստովանում է, որ մայրիկ լինելն այդքան էլ հեշտ բան չէ, սակայն Դրյուի համար դրանք հաճելի հոգսեր են: Դստեր դաստիարակության համար նա թողել է անգամ կինոկարիերան: Իր խոսքով՝ դստեր ծննդից հետո իր առաջնահերթությունները փոխվեցին:

Հիշեցնենք, որ Դրյու Բերիմորը 2012 թ.-ի հունիսի 2-ին երրորդ անգամ ամուսնացավ արտ-խորհրդատու Ուիլ Քոլմանի հետ: Նրանք ընդամենը մեկ տարի շփվելուց հետո օրինականացրին հարաբերությունները: Հարսանիքից 4 ամիս անց անցյալ տարվա սեպտեմբերին ծնվեց նրանց դուստրը, որին տվեցին Օլիվ Բերիմոր-Քոլման անունը:
 

Կից նյութը՝ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել