Tert.am-ը գրում է.

Ես որևէ բերման ենթարկվածի չեմ տեսել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ո՛չ զոհվածների ծնողներին, ո՛չ լրագրողներին թույլ չեն տվել Եռաբլուրի տարածքում ազատ տեղաշարժվել, եղել են բերման ենթարկվողներ, այդ թվում՝ զոհվածների ծնողներ:

Հարցին՝ ինքը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ի՞նչ է զզում, երբ կարող է ազատ տեղաշարժվել, սակայն այդ դեպքում մյուսների ազատ տեղաշարժն է ոտնահարվում, այդ թվում՝ զոհվածերի ծնողների, Դումանյանն արձագանքեց.

«Ես շրջել եմ գերեզմաններով, ծաղիկներ եմ դրել շիրմաքարերին, այնտեղ կային բազմաթիվ սգացող մարդիկ, ես չեմ տեսել բերման ենթարկվածի կամ սահմանափակման ենթարկվածի չեմ տեսել»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել