Tert.am Life-ը գրում է.

2 անգամ հետաձգվելուց հետո Երևանում կայացավ Բաստայի մենահամերգը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը բազմամարդ էր, երկրպագուները մոտ երկու տարի սպասել էին այս համերգին, որը կայացավ «Prime Production»-ի նախաձեռնությամբ։

Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

41–ամյա ռեփերն աչքի է ընկնում անմիջականությամբ, որը փոխանցեց երկրպագուներին։ «Ես Բաստան եմ, 41 տարեկան, և ես առաջին անգամ եմ Երևանում»,– ի սկզբանե ներկայացավ ռեփերը՝ ներկայացնելով իր պահանջները:)

«Ես ծափահարություններ եմ ակնկալում և չեմ ամաչում այդ փաստից, քանի որ համերգից ցանկանում եմ տանել լավագույն հիշողությունները»,– ասաց երգիչը՝ հորդորելով նստած մարդկանց չալարել և պարել, ծափահարել ու ապահովել էներգետիկ տրամադրությունը։

Երկրպագուներն էլ այս առումով «առատաձեռն» էին․ հատկապես պարահրապարակում էներգիայի պակաս չկար։

«Кинолента», «Моя вселенная», «Моя игра», «Мама», «Мои разбитые мечты», «Не болей», «Сансара», «Выпускной»․ ռեփերի հայտնի ստեղծագործությունները մեծ ոգևորությամբ ընդունվեցին լսարանի կողմից։  Երկրպագուները նրան հավասար երգում էին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Василий Вакуленко (@bastaakanoggano)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել