Operativ.am-ը գրում է.
Օգոստոսի 20-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի նկուղը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել շանը և տեղափոխել անվտանգ տարածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել