1in.am-ը գրում է.

Մեկ տարում պարենային ապրանքները թանկացել են 10.3 տոկոսով (հուլիսին` 2012թ.-ի հուլիսի համեմատ): 

Պարենային զամբյուղում տեսակարար կշռով առաջին տեղը զբաղեցնող հացամթերքը նույն ժամանակում թանկացել է միանգամից 9.2 տոկոսով:

Սակայն ամենակտրուկ գնաճը բանջարեղենի և կարտոֆիլի շուկայում է: Այն մեկ տարում թանկացել է մեկ երրորդով` 34.9 տոկոս: Հետո ըստ թանկացման գալիս են մրգերը, որոնց գնաճը 27.9 տոկոս է:

Թանկացման եռյակը եզրափակում է ձուն` նույն ժամանակում 22.8 տոկոս գնաճով: 

Այնուհետև գալիս են բուսական և կենդանական յուղը` 11.1 տոկոս, կաթնամթերքը` 11 տոկոս թանկացմամբ: 

Հրուշակեղենի գնաճը կազմել է 5.8, սուճինը, թեյինը և կակոյինը` 4.1 տոկոս: Նույն ժամանակում մսամթերքը թանկացել է 3.5, ձկնամթերքը` 2.7 տոկոսով:

Այսպիսով` տարեկան կտրվածքով թանկացել են պարենային բոլոր ապրանքները, բացառություն է միայն շաքարավազը` 10.5 տոկոս գնանկմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել