Ilur.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը անուղղակի կերպով հակադարձել է օրերս Սերժ Սարգսյանի արած հայտարարությանն այն մասին, թե իր համար «Իլհամ Ալիեւն Ադրբեջանի նախագահի ավելի նախընտրելի թեկնածու է»:
«Լեռնային Ղարաբաղը նախընտրում է ժողովրդավար հարեւան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Բաբայանը: Որպես պարզաբանում՝ նա հավելել է, որ Ադրբեջանում նախագահի բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական ուղղությունը ազգայնամոլությունն է, իսկ դրա հեղինակը տարիներ շարունակ Ադրբեջանի ժողովրդի մեջ հայատյացություն սերմանող Իլհամ Ալիևն է:
«Սա դարձել է ժողովրդի ուշադրությունը շեղելու տարբերակ՝ հայերը մեղավոր են, մեր տարածքներն օկուպացված են․․․ Այսպիսի կլիշեներով առաջնորդվելը և բնակչությանն այդ հայատյացության քաղաքականությունը սրսկելը դարձել է շատ արդյունավետ տարբերակ իշխանությունը պահելու համար», - ասել է Բաբայանը:
Նա, ի հակադրություն Ալիեւի, խոսել է ընդդիմադիր թեկնածու, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի մասին, որն ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առաջինն է, որ պայքարելով երկրի նախագահի պաշտոնի համար՝ հայտարարել է, որ ադրբեջանցիները պետք է հրաժարվեն նացիստական գաղափարախոսությունից եւ հայատյացությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ