ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության նպատակով Պաշտպանության նախարարության աջակցությամբ օգոստոսի 9-ից 11-ը Արցախյան ազատամարտին մասնակցած և ներկա պահին պայմանագրային հիմունքներով ՀՀ ԶՈՒ-ում ծառայող խաչիկցիների երեխաները «Մեր հայրերի հետքերով» ճանաչողական ուխտագնացություն են կատարել Արցախ: Ուխտագնացությունը մեկնարկել է Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող աշխարհի հնագույն մեգալիթյան կոթողային համալիրներից մեկից` Զորաց Քարերից: Ապա երեխաները այցելել են Բերձորի շրջան, Շուշի, Տիգրան Մեծի հիմնադրած արցախյան Տիգրանակերտ, Գանձասար և Դադիվանքի հնագույն վանական համալիր: Օգոստոսի 10-ին ուխտագնացության մասնակիցները համերգային ծրագրով հյուրընկալվել են Ասկերանում տեղակայված զորամասի մարտիկներին: Կազմակերպվել է նաև այցելություն Ստեփանակերտ քաղաքի մի շարք թանգարաններ և այլ մշակութային հաստատություններ: Ի դեպ, ուխտագնացությանը մասնակցած զորակոչային տարիքի պատանիների մեծ մասը ցանկություն է հայտնել ժամկետային ծառայությունը անցնել ՊԲ ստորաբաժանումներում:
Նշված միջոցառմանն իր ներդրումն ունեցավ նաև BlogNews կայքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: