168.am-ը գրում է.
Օգոստոսի 16-ին մահվան ելքով միջադեպ է տեղի ունեցել Պսկովում։ Ինչպես գրում է Псковская правда-ն, Վելիկոլուկյան շրջանում «ՄՏԿ Արիս» ընկերությանը պատկանող հյուրանոցային համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը որոշել է 60 տոննա տարողությամբ ցիստեռնից մազութը քաշել բենզինային պոմպի օգնությամբ։ Աշխատանքի ժամանակ պոմպը ընկել է ցիստեռնի մեջ։ Տղամարդը ցանկացել է այն դուրս հանել և մտել է ցիստեռնի մեջ։ Սակայն ցիստեռնի մեջ հավաքված թունավոր գոլորշիներից նրա ինքնզգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը։ Նրան օգնության է հասել գործընկերը, այնուհետև ևս երեք հոգի, որոնցից մեկը հասցրել է շտապ օգնություն և ոստիկանություն զանգահարել։ Նրանք բոլորը վատացել և մնացել ցիստեռնի մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/08/20/265300.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել