Դուք արդեն բավականաչափ երկար ժամանակ միասին եք, և դու հասկանում ես, որ եկել է խոստովանության պահը: Քո զգացմունքներում դու չափից դուրս վստահ ես, իսկ ահա նրա… Այդքան էլ չէ:

Ահա մի քանի միջոց պարզելու համար` արդյո՞ք տղան նույնպես սիրահարված է քեզ:

1. Նա համբուրում է քեզ երկար և կրքով, կարծես վերջին անգամ համբուրվեք:

2. Նրա ընկերները լավ են վերաբերվում քեզ, իրենց շրջապատում քեզ լավ ես զգում:

3. Նա ոչ մի վայրկյանով չի ուզում բաց թողնել քեզ:

4. Քեզ համբուրելուց հետո նա ժպտում է:

5. Նա միշտ ուշադիր լսում է քեզ:

6. Քո կողքին նա միշտ իրեն ձիգ է պահում՝ ուղղում է մեջքն ու ուսերը:

7. Նա միշտ բռնում է ձեռքդ:

8. Նա զանգահարում է պարզապես զրուցելու համար:

9. Նա սիրում է քեզ հետ միասին ինչ-որ բան անել:

10. Նա ամբողջ ընթացքում նայում է աչքերիդ մեջ:

11. Հաճախ է դիպչում մազերիդ:

12. Նա կրկնում է քո դիմախաղն ու ժեստերը:

13. Նա քեզ գեղեցիկ նվերներ է անում:

14. Նա ծիծաղում է քո կատակների վրա:

15. Նա հաճախ է դիպչում քեզ, շոյում է, գրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել