Yerevannews.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել էինք Կառավարության մասնաշենքից  ցած է  նետվել և մահացել ԲՆ-ի աշխատակից  Հայկ Հայրապետյանը:

ԲՆ-ի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ մահացածը եղել է  ԲՆ-ի ներքին  աուդիտի առաջին կարգի մասնագետ, ով շատ  վաղուց չի աշխատում այստեղ, բայց որպես անձնավորություն  եղել է  շատ  խելացի, համեստ և պարտաճանաչ աշխատակից: Վերջինս նշեց, որ Հայկի պահվածքում որևէ արտառոց բան չի նկատվել մինչև դեպքը, եղել է  շատ հանգիստ, նորմալ վիճակում:

Սակայն, ինչպես  հայտնում է  YerevanNews-ի թղթակիցը դեպքի վայրից, ականատեսները նշում են, որ, երբ Հայկը  բարձրացել է  ԿԳՆ-ի պատշգամբ, հեռախոսով խոսելիս է  եղել, եղել է  շատ նյարդայնացած վիճակում: Ականատեսների  պնդմամբ, հավանաբար խոսում էր ընկերուհու  հետ շատ բարկացած տոնով: Հեռախոսազրույցը  ավարտելուց հետո  հեռախոսը դրել է  պատշգամբի գոգին և իրեն ցած նետել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել