Armsport.am-ը գրում է.

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է հաջորդ ամառ տրանսֆերային շուկայում Մադրիդի «Ռեալի» ֆինանսական հնարավորությունների մասին:

«Մադրիդի «Ռեալը» բավականաչափ գումար ունի հաջորդ ամառ Մբապեի և Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար:

Փաստն այն է, որ նրանք մեծ գումարներ չեն ծախսել անցած ամռանը, ինչպես նաև համաճարակի տարեվերջին բացասական բաlանսի չեն անցել: Նրանք նաև շատ խաղացողներ վաճառեցին», – ասել է Տեբասը Partidazo COPE- ին:

Հիշեցնենք, որ նախորդ ֆինանսական տարվա վերջում «Ռեալը» դարձավ այն սակավաթիվ ակումբներից մեկը, որը շահույթ էր գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել