Analitik.am-ը գրում է.

Հունաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Covid-19-ի պատրտադիր պատվաստումների, գրում է Daily Mail-ը:

Ըստ իշխանությունների՝ ցուցարարները երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Սալոնիկում, պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, մինչդեռ իրավապահները նրանց թույլ չեն տվել ներխուժել այն տարածք, որտեղ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պետք է ելույթ ունենար:

Ըստ պաշտոնական տվյալների՝ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 15 000 մարդ՝ բողոքելով կորոնավիրուսի դեմ պայքարի ու պարտադիր պատվաստման որոշման դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները բախվել են ոստիկանության հետ՝ ճայթուկներ և քարեր նետելով նրանց ուղղությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել