Armenpress.am-ը գրում է․
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր Է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



