Կոնֆուցիուսի հետեւորդներից մեկը` Մենցիուսը, պնդում էր, որ մարդիկ ծնվում են խղճով: Նա կարծում էր, որ մարդիկ ծնվում են ուրիշի ցավով ապրելու կարողությամբ, ամոթով եւ հասկանալով, թե ինչն է հանդիսանում ճիշտ եւ ինչը` ոչ: Այդ հատկանիշները բարության, հավատարմության, պատշաճության եւ իմաստության սերմերն են: Միայն կենդանիները չեն ծնվում բարու բնական այդ որակով: Ամոթի զգացումով մարդը կավելացնի իր բարոյականությունը` բախվելով հռչակի կամ հարստության գայթակղությանը:
Հին Չինաստանում մարդիկ համարում էին, որ ամոթի զգացողությամբ մարդը հակված է ճիշտ որոշումներ կայացնելու, երբ ընտրություն է կատարում հարստության եւ աղքատության, շահի կամ կորստի, կամ սեփական շահի ու հավատարմության միջեւ: Նա թույլ չի տա` իր ցանկությունները վեր բարձրանան: Առանց ամոթի մարդը ընդունակ է գնալ ցանկացած հանցագործության:
Կոնֆուցիուսը մի անգամ գովեց երեք իմաստունների, ովքեր ամոթի զգացում էին ունեցել` անկախ նրանից, թե ինչ էին արել: Հին Չինաստանում համարվում էր, որ այն անձը, ով ամոթ է զգում, չի ենթարկվի փողի գայթակղությանը եւ իր ամբողջականությունը չի դնի սպառնալիքի տակ` ի դեմս վախի կամ վտանգի: Նա համեստ է եւ բարեհոգի:
Նա զիջում է մյուսներին, նա վերցնում է միայն այն, ինչի կարիքն ունի: Անկախ նրանից, թե դա հանդիսանում է իր անձնական էթիկան, ինչ որ բանի է ձգտում, թե հայրենասիրության, մարդկային ամոթի զգացումը բարոյական խղճի ներկայության նախապայման է:
Կոնֆուցիուսն ասում էր. «Մարդը պարտավոր է սահմանափակել իր վարքը ամոթի հասկացումով»: Նա նաեւ ասել է. «Ամոթ զգալը խիզախության, տղամարդկության ցուցիչ է»:
Երբ մարդն ունի ամաչկոտություն, նա բավարար համարձակ կլինի դիմակայելու իր սեփական սխալներին եւ կձգտի բարելավել բարոյականությունը: Միայն այն անձը, ով ունի ամաչկոտություն, կարող է համարձակ լինել, դիմակայել իր սխալներին եւ հաղթել դրանց: «Դա քաջության ակտ է», - ասում էին Հին Չինաստանում:




