Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են համատեղ զորավարժություններ անցկացնել Լաչինի (Քաշաթաղի) շրջանում՝ ըստ երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի:

Ինչպես գրում է Minval.az-ը, ադրբեջանական և թուրքական զինված ուժերը միասին մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որն ուղեկցվում է մարտական հրաձգությամբ:

Ըստ երկրի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, կապող ճանապարհներին ծուղակներ լարելուն, ինչպես նաև պայմանական հակառակորդին գաղտագողի մոտենալուն ուղղված առաջադրանքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել