Armsport.am-ը գրում է․
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան իր դժգոհությունն է հայտնել թիմի վերջին հանդիպումներից:
«Արդեն երկար ժամանակ է, ինչ ես չեմ հաղթել Ֆրանսիայի հավաքականի կազմում: Կարոտում եմ հաղթանակներին, կարոտում ենք բոլորս:
Մենք այլևս աշխարհի լավագույն թիմը չենք: Մենք պետք է փոխենք ամեն ինչ և ավելի ագրեսիվ լինենք: Մենք պետք է ավելի շատ աշխատենք և ավելի շատ ցանկություն ներդնել խաղի մեջ, վերջ», – մեջբերում է կիսապաշտպանին Marca-ն:
Ֆրանսիայի հավաքականը վերջին անգամ հաղթանակ է տարել հունիսի 15-ին Եվրո 2020-ի շրջանակներում Գերմանիայի դեմ խաղում (1-0): Դրանից հետո թիմը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի (1-1), Պորտուգալիայի (2-2), Բոսնիայի (1-1) և Ուկրաինայի (1-1) հետ, ինչպես նաև 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Շվեյցարիային (3-3, 4-5՝ 11մ․ Եվրո-2020):