Armenpress.am-ը գրում է․

«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել Է, որ Աֆղանստանում նոր կառավարության ձեւավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել Է, մնացել են տեխնիկական պահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարության ձեւավորման առնչությամբ որոշում ընդունելու գործընթացն ավարտվել Է, մնացել Է միայն տեխնիկական մասը»,- հայտարարել Է Մուջահիդը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Սեպտեմբերի 6-ին նա ասել Է, որ Աֆղանստանի նոր կառավարությունը կհայտարարվի մի քանի օր հետո՝ նշելով, որ ստույգ ամսաթիվը դեռ չի կարող հայտնել: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի15-ին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին:

Իրենց կողմից տեղի դիմադրության ուժերը՝ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ, հերքել են Փանջշերի անկման մասին հաղորդագրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել