1in.am-ը գրում է.

Օգոստոսի 19-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջի 1 միկրոշրջանի 4/2 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիներն արգելափակվել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել