Ժամանակը գալիս ու անցնում է, անցնում է անտարբեր ու սառը, անցնում է պարզապես անցնելու, չմնալու համար, անցնում ու գնում է մեզնից, թողնում մի հետք, հիշողություն, երբեմն՝ խորը: Երբեմն ոտնահետք՝ կեղտոտ ու ցեխոտ, երբեմն մանկան սպիտակ ու քնքուշ ձեռք, որը փորձում է փակել հետքը, լցնում է կարմի՜ր ավազով՝ մանր ու մանրէազերծ, լցնում է ամենաբարի ակնթարթներով, հավաքում ու շաղ տալիս հոգու ամբողջ երկայնքով, վերցնում ամենավառ հատիկն ու նետում ուղիղ մեջտեղում, պինդ սոսնձում ու պահում նրան ամենախորը մասում, որ ոչ մի ոտնահետք երբեք չհասնի նրան, չվնասի ու չկեղտոտի: Պահում է նրան այնպես, ինչպես ոչ ոքի, պայքարում նրա համար, ամեն անգամ ներկում տարբեր գույներով, ստեղծում իր երազած գույնի հատիկը, ցանում ու աճեցնում է, մեծացնում… Դարձնում է ահռելի, այնքան մեծ, որ դառնում է հոգի, դուրս է գալիս, պոռթկում, բայց միշտ մնում նրա հետ. դառնում է պաշտպանող ու պաշտպանվող, դառնում է սիրված ու սիրելի, դառնում է երջանիկ ու անսահմա՜ն երջանկացնող: Դառնում է ամենակարևորը, դառնում է իմաստ ու նպատակ, դառնում է երազանք ու հույս, դառնում է կյանք՝ ուրա՜խ, ուրա՜խ:
Շարունակությունը կարդացեք այստեղ՝ jeyyuk Կյանքը հիասքանչ է…
Նյութի աղբյուր՝ http://quello.net/3024--.html#.UhMSL5JHIcw
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել