2021թ-ի հունիսի 20-ի դրությամբ ունենք 300.000 «ազգ» և 680.000 «ժողովուրդ»: Մնացածի մասին դժվարանում եմ ասել, քանի որ տվյալներ չկան:
Ազգովի քննարկում ու քննադատում ենք «ժողովրդի» վարքը, կենցաղը, մտածելակերպը, նրա հոգեվիճակն ու արտահայտած մտքերը:
«Ժողովրդին» հանգիստ թողեք, մտածենք «ազգի» մասին:
Եթե «ազգը» կազմակերպվի, միավորվի և սահմանի կոնկրետ ու հասկանալի խնդիրներ ու նպատակներ, «ժողովուրդը» կհետևի «ազգին» ու կձևավորվի համազգային ու համաժողովրդական օրակարգ:
Ի վերջո, ստեղծագործելու, կառուցելու, արարելու, պահելու և պաշտպանելու ծանրությունն ու պատասխանատվությունը, այլ կերպ ասած օրակարգ թելադրելու առաքելությունը միշտ դրված է եղել «ազգի» վրա, և դա վերաբերելի է բոլոր պետություններին ու հասարակություններին:
«Ժողովուրդը» միամիտ է, դյուրահավատ, էմոցիոնալ, բայց որպես կանոն հետևում է «ազգի» թելադրած օրակարգին, սպասարկում և սնուցում է այդ օրակարգը, լեգիտիմացնում «ազգի» կատարած գործողությունները:
Եկեք ազգովի մտածենք այնպիսի օրակարգ, որի շուրջ կունենանք համազգային կոնսենսուս ու կտեսնեք, թե ինչպես է «ժողովուրդը» գալիս մեր հետևից . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10215389707216076
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել