Օմեգա Արարա՛տ, քայլիստներիդ պատճառով Հայաստանը տարածաշրջանում ոչինչ է (լուսանկար)
Հայաստանի ԱԳ ղեկավար Օմեգա Արոն՝ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ, որի ժամանակ նաև հայտարարել է."Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈՒ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը"...
Պատմաբան Արոն շատ լավ գիտի, որ պարտություն կրած երկրները խղճահարություն և հակակրանք են առաջացնում շատերի մոտ, որի հետ շատերը նաև չեն ցանկանում գործ ունենալ, իսկ եթե այդ երկրների ներկայացուցիչները փորձում են երրորդ կողմի մոտ բողոքել հաղթողից՝ նրանցից ընդհանրապես զզվում են...
Օմեգա Արարա՛տ, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի մոտ քո բողոքները և խղճահարություն առաջացնելու փորձերդ ուղղակի զզվելի են... Մի հատ էլ մնում էր "Օմեգան" պատմեր, որ այդ տարածքները թուրքերը գրավել են 250 ասկյարով...
Օմեգա Արո՛, ձեր թիմի պատճառով Հայաստանն ընդամենն անելու է այն՝ ի՛նչ նրան կպարտադրվի և ուղղակի ծիծաղելի է, որ Նիկոլ Անհողը կամ նրա ինչ-որ թիմակից նախաձեռնություններով են հանդես գալիս և իրենց պրիմիտիվ քայլերով փորձում են սեփական պարտությունը և խայտառակվելը ներկայացնել որպես ձեռքբերում...
Օմեգա Արո՛, որքան ուզում ես խաղաղություն մուրա, միևնույն է թուրքի նմապատներն այլ են և նա, քանի Հայաստանը ղեկավարվում է իրենց կողմից նսեմացված և նվաստացված Նիկոլն, ամեն ինչ անելու է, այդ թվում նաև ռազմական սադրանքների մեթոդներով, որ ստանա նույնիսկ այն ինչի մասին չեն էլ երազել...
Օմեգա Արո՛, քայլիստներիդ պատճառով Հայաստանը տարածաշրջանում ոչինչ է...
May be an image of 2 people and text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել