Armsport.am-ը գրում է․
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2020-ի հեռուստադիտումների տվյալները:
Մրցաշարի ուղիղ հեռարձակումներն ընդհանուր առմամբ հավաքել են 5,2 մլրդ դիտում: Եվրոյի եզրափակիչը դիտել է 328 միլիոն հեռուստադիտող. մոտավորապես նույնքան մարդ է դիտել Եվրո 2016-ի եզրափակիչը:
Յուրաքանչյուր ուղիղ եթերի միջին լսարանը գերազանցել է 100 միլիոնը:
ՈՒԵՖԱ-ն նշում է, որ Եվրոպայի այս առաջնությունը դարձել է բոլոր ժամանակների ամենադիտված իրադարձություններից մեկը և գերազանցել է հեռարձակման ռեկորդները:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/303963/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել