Մեկ օրվա ընթացքում թեստավորվածների 10 տոկոսի պատասխանը դրական է: Մեկ օրվա ընթացքում ունենք 19 մահ:
Սա է արդյունքը, երբ առանց հետևանքների ծանրության մասին մտահոգվելու, սեփական փիառի ու կարճաժամկետ քաղաքական տեքստերի համար պատրաստ էս վտանգել հանրային առողջությունը:
Ցանկացած մասնագետի համար ավելի քան ակնհայտ է, որ այս թվերն աճելու են` մի քանի օրվա ընթացքում հանգեցնելով առողջապահական համակարգի ճգնաժամի:
Տապալած աշխատանքը մի քանի օր քողարկելու համար բացել ուսումնական հաստատություններն ու հետո նորից մեղքը բարդել հասարակության վրա, որը հանգեցնելու է առողջապահական կոլապսի։
Աշխատելաոճը չի փոխվում։ Լսում են մասնագետների կարծիքը, ահազանգերը, որպեսզի անեն ուղիղ հակառակը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/6042343655839233
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել