Panorama.am-ը գրում է․

Անհայտ հիվանդությունը, որը վերջերս Հնդկաստանում գրեթե 70 մարդու մահվան պատճառ է դարձել, կարող է լինել մոծակների միջոցով փոխանցվող դենգե հիվանդությունը: Այս կարծիքին են Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով India TV-ին:

Շրջանի առողջապահության գլխավոր քարտուղարի տեղակալ Ամիթ Մոհան Պրասադը ասել է, որ պետական մարմիններն արդեն ստացել են համապատասխան ծանուցումներ:

Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդների մեծ մասի մոտ նկատվել է բարձր ջերմություն, ջրազրկում և արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի նվազում: Այլ հիվանդների դեպքում բժիշկները գրանցել են ուժեղ միգրեն, մկանային ցավ, սրտխառնոց և ավշային հանգույցների այտուցվածություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել