Panorama.am-ը գրում է․

Գիտելիքի օրվա կապակցությամբ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, «Շտապիր դեպի բարություն» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Արցախի սահմանամերձ Մարտունու շրջանի երեխաների համար մարդասիրական ակցիա են կազմակերպել: Լուրը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ տարածված տեղեկատվության՝ Մաճկալաշեն գյուղի միջնակարգ դպրոցում խաղաղապահները նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել են շուրջ 100 աշակերտների և ուսուցիչների:

«Այսօր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում անցկացվեց մարդասիրական ակցիա: Ուսումնական տարվա հաջող մեկնարկի համար գրենական պիտույքներ տրամադրվեց թիվ 2 դպրոցի երկրորդից տասներկուերորդ դասարանների աշակերտներին: Նշեմ, որ յուրաքանչյուր հավաքածու համապատասխանում էր տվյալ դասարանի սովորողի կարիքներին: Բացի այդ, դպրոցին տրվեց մի շարք դիտակտիկ գեղարվեստական ուսումնական նյութեր, քարտեզներ, պարբերական աղյուսակներ, ինչպես նաև գնդակների հավաքածու: Այս գործողությունը հնարավոր դարձավ «Շտապիր դեպի բարություն» հիմնադրամի շնորհիվ, ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Ըստ հաղորդագրության՝ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Խաղաղակահների հումանիտար կենտրոնի մասնագետները և բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները երեխաներին նվիրել են տետրեր, ուրվագծային քարտեզներ, մատիտների տուփեր, բազմագույն գրիչների և մատիտների հավաքածուներ, ֆլոմաստերներ, գծագրիչներ, գրքասերի պահարաններ և ուսուցողական մեթոդական ձեռբարկներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել