Ես չգիտեմ մեր վերջը ինչ է լինելու, բայց գիտեմ և զգում եմ, որ Հայաստանը հայրենասերների համար տառապանքի, ներքին խռովության և պայքարի ականապատ դաշտ է։ Այդ դաշտում նրանց ներսից հոշոտում են մանր թրթուրներն ու որդերը, անհոգ կոսմոպոլիտները և անհայրենիքները։
Նրանք և նրանց հոգևոր֊ քաղաքական հայրերը և նախնիները մեր ողջ պատմության ընթացքում բռնել են պետության կոկորդից, սադրել դավադրություններ, ներսից պառակտել ժողովրդին, իսկ վերջում դավաճանաբար լքել կործանված նավը։
Հետո նորից հայտնվել են հայրենասերները՝ մեծ ճիգերի գնով փլատակներից պետականություն կառուցել, ապագայի նկատմամբ հավատ ներշնչել, բայց դեռ հազիվ ամրապնվելով՝ նորից դուրս են մղվել կրծող որդերի հարվածներից։
Սա մեր ողջ պատմության շրջապտույտն է, որը մինչ օրս էլ հստակ չի մեկնաբանվում և շարունակում է դարերով թաղված մնալ, խեղաթյուրվել, կուսակցական շարժառիթներով ծռմռվել։ Այսօր էլ բան չի փոխվել և վաղն էլ նույնն է լինելու։
Հիմա նկատեք ձեր շուրջ եթե ունակ եք դիտելու իրերի խորքը՝ կտեսնեք թե ինչ ապազգային աղբակույտ է սերվում, որը ցավով պետք է ասեմ որ մեծ տեպմերով աճում և ամրանում, հավակնում կազմել մեծամասնություն՝ հենվելով մեր բազմաչարչար և միամիտ զանգվածների գիտակցության վրա։
Զորավար Անդրանիկի խորհուրդն է այսօր թող նա մեզ ուժ և զորություն տա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել