Եթե կռվել չես ուզում, երբ թշնամիդ սուրը դրել է վզիդ, պատրաստ եղիր էշ նահատակ լինելու... Վեր կաց, լաո, այս հիմար ներքին թշնամիներիդ թափով ոչնչացրու... Ապագադ քո ձեռքերում է, մի սպասիր, որ նահատակվես...
Ցեղասպանություն վերապրած տատուս հոգու հետ շատ եմ խաղացել, իմ ըմբոստ բնավորությամբ...«Տատ, բա ինչու՞ հայրդ, մայրդ որոշեցին առանց դիմադրելու, հլու-հնազանդ ընկնել թուրքի սրի տակ...այն էլ` ահավոր բարբարոս կերպով նահատակվել...(մորթվել են)»...
Պատասխանը միշտ էլ նույնն է եղել. «Մեզ ասացին` ՉԴԻՄԱԴՐԵՆՔ, որով ավելի վատ կլիներ..»... Հարցնում էի. «Այ տատ, այդ բարբարոս ցեղասպանությունից ավելի բարբարոս ի՞նչ կարող էր լիներ»... «էէէ, -ասում էր,- գնա մոտիցս, ԽԵՆԹ»... Տատուս համար, իրենց ղեկավարների, գյուղերի ու համայնքների տերտերների, մտավորականության խաղաղություն, ենթարկվելու, հպատակ լինելու կանչերը ավելի խելացի են թվացել ժողովրդին, ու երևի խենթեր քիչ են եղել, ու խենթերին չեն էլ լսել ժողովուրդը, նրանք միայն իրենց կրոնական ու գյուղի հարուստներին են «ղեկավար» տեսել ու հարգել...
Ասում էի,`հարուստին որ լսես, սոված կմնաս, թշնամուդ որ լսես, ողջ չես մնա... Դու հիմա որ մտածում ես, ի՞նչ պետք է որ անեիք... Պատասխանը` «մենք կռվել չէինք ուզում»... Բարկությունիցս պառկում էի գետին...
Եթե կռվել չես ուզում, երբ թշնամիդ սուրը դրել է վզիդ, պատրաստ եղիր էշ նահատակ լինելու...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել