Ի պաշպտանություն Circle.am-ի: Հարցերին պատասխանում է կայքի հիմնադիրը

 


Հարգելի ընթերցողներ, վերջերս հնչում են տարբեր կարծիքներ  Circle.am-ի մասին, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ այս կայքին: Circle.am-ը հայկական վեբ կայքերի վիճակագրական հանգույց է, որի ծառայություններից օգտվում են համարյա բոլոր հայկական կայքերը: Հանգույցը գործում է ավելի քան 10 տարի և տվյալ պահի դրությամբ այնտեղ գրանցված են 2393 հայկական կայքեր: Արմբլոգը բացելուց հետո այն գրանցեցի Circle.am-ում: Անկեղծ ասած, սկզբնական շրջանում կասկածում էի այդ կայքի կողմից տրամադրվող տվյալների ճշտության վրա և շատերի նման կարծում էի, որ Circle.am-ը գումարի դիմաց առաջ է տանում որոշ կայքեր: Ես այն ժամանակ նամակ գրեցի կայքի հիմնադիր Ավետիս Ավագյանին և խնդրեցի ինձ ասել, թե արդյոք ճիշտ են ներկայացվող տվյալները: Պարոն Ավագյանը ինձ պատասխանեց, որ ամեն ինչ ճիշտ է և խորհուրդ տվեց գրել այնպիսի գրառումներ, որոնք կհետաքրքրեն բլոգի այցելուներին: Այդ օրվանից որոշեցի ինքս ստուգել և որոշեցի փորձել հասնել ինձանից առաջ գտնվող կայքերին: Եվ ահա մի քանի ամիս անց ես հասա ցանկալի արդյունքի:

Արմբլոգը տվյալ պահի դրությամբ  Circle-ի մարդիկ, բլոգներ և անձնական բաժնում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և օրական գրանցվում է ավելի քան 15.000 այցելություն: Սակայն ևս մեկ հետաքրքիր փաստ նշեմ, որից կարելի է ենթադրել, որ Circle-ի առաջին հորիզոնականներում գտնվող կայքերի վիճակագրական տվյալները ճիշտ են: Արմբլոգը Circle հանգույցում գրանցված 2000-ից ավել կայքերի մեջ տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է 6-ից 20-րդհորիզոնականները: Իսկ ըստ circle.am-ի օգոստոս ամսվա զեկույցի, զուտ Հայաստանյան այցելություններով Արմբլոգը բոլոր հայկական կայքերի մեջ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Սա կարծում եմ ոչ միայն վատ թիվ չի բլոգի համար, այլ չափազանց լավ թիվ է: Ես իհարկե գումարներ չեմ առաջարկել կամ առավել ևս տվել Circle.am-ին, բայց իմ կայքը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ: Վերը նշված փաստերի հիման վրա հաստատ համոզված եմ, որ circle.am-ը ներկայացնում է ճիշտ տվյալներ:

Վերջերս նորից մի քանի հարցեր գրեցի Ավետիս Ավագյանին և ներկայացնում եմ դրանց պատասխանները:

1. Պարոն Ավագյան, Circle.am-ի ստեղծման օրվանից ստացե՞լ եք այցելություններ վաճառելու կամ կայքեր արհեստական առաջ տանելու առաջարկներ:

Եթե չեմ սխալվում երկու անգամ ստացել եմ գումարի դիմաց վիճակագրական տվյալներ կեղծելու առաջարկներ և երկու անգամ էլ առաջարկ եմ ստացել թույլ տալ (աչք փակել) "նակրուտկայի" վրա։ Կարծում եմ սա քիչ է և հույսով եմ, որ այս քիչ լինելը այն պատճառով է, որ գրեթե բոլորը գիտեն, որ դա հնարավոր չի։ Առաջարկողներին ես առաջարկում եմ, որ երբեք նման թեմայով ինձ չդիմեն, հակառակ դեպքում խայտառակ եմ անելու ամբողջ Արմնեթով: Առաջարկողները նախընտրում են այլևս չդիմել ինձ այդ հարցով :)

2. Ինչու՞ են circle.am-ի կողմից ներկայացվող տվյալները որոշ չափով տարբերվում արտասահմանյան նմանատիպ համակարգերի տվյալներից (օր. liveInternet կամ Google Analytics)

Եթե դուք կամայական ձևով ընտրեք վեբ վիճակագրություն տրամադրող մի քանի ընկերություն և սկսեք ձեր կայքի համար օգտվել նրանց ծառայություններից, ապա կնկատեք, որ նրանց տրամադրած տվյալները չեն համընկնում։ Այս երևույթը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ամենահիմնականն այն է, թե ինչպես են տրված սահմանումները, և ինչպես են կատարվում հաշվարկները։ Օրինակ, «դիտում»-ի՝ վերը տրված սահմանումը, որն ուժի մեջ է Circle.Am-ի համար, չի գործում Google Analytics-ում։ Google Analytics-ը չունի դիտումների նվազագույն տևողություն։ Սա նշանակում է, որ եթե դուք «կարդում» եք րոպեում 30 էջ (1 էջ ամեն 2 վայրկյանում), ապա Google Analytics-ը հենց այդպես էլ կհաշվի։ Մինչդեռ Circle.Am-ը կհաշվի սրա կեսը (1 էջ ամեն 4 վայրկյանում)։ Մեկ ուրիշ օրինակ է «այցելում»-ը։ Այս դեպքում սահմանումը և հաշվարկման մեթոդը Circle.Am-ի և Google Analytics-ի համար նույնն են, բայց կա մեկ տարբերություն. եթե այցելուն փակի իր բրաուզերը և նորից այն բացի ձեր վեբ-էջում, ապա Google Analytics-ը կհաշվի սա որպես ևս մեկ այցելում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ էր անցել նախորդ այցելումից։ Circle.Am-ը պահպանում է 30 րոպեի նվազագույն տևողություն՝ անկախ նրանից, թե բրաուզերը փակվել–բացվել է, թե ոչ։ Նմանատիպ տարբերությունները կարող են առաջացնել տարբեր տվյալներ, որոնք մատուցվում են վեբ վիճակագրություն տրամադրող տարբեր ընկերությունների կողմից։

3. Խնդրում եմ ասեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այցելումները (visits), դիտումները (pageviews) և հոսթերը (hosts)

Երբ այցելուն գալիս է մի վեբ-էջ, որտեղ տեղադրված է Circle.Am-ի թրեքինգ կոդը, ապա հատուկ HTTP հրահանգ է ուղարկվում Circle.Am։ Այս հրահանգը պարունակում է տարատեսակ օգտակար ինֆորմացիա՝ ինչպես օրինակ՝ այցելուի IP հասցեն, նրա մոնիտորի կետայնությունը, գույների խորությունը, այցելուին տվյալ էջ «հղած» կայքը, JavaScript–ի տարբերակը և այլն։ Այս հրահանգը հետազոտվում է Circle.Am–ի կողմից, և եթե այն օրինական է ճանաչվում, ապա գրանցվում է որպես դիտում և/կամ այցելում և/կամ հոսթ։
Շարունակությունը կարդալ http://www.armblog.net/2012/01/circleam.html հասցեով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել