Iravunk.com-ը գրում է.

Պետրոզավոդսկ քաղաքում ոստիկանությունը փնտրում է երու երիտասարդների, ովքեր կրակ են բացել ճանապարհային նորոգող բանվորների ուղղությամբ: Մեքենայի վարորդը եւ իր ընկերը Ադրբեջանի 25-ամյա քաղաքացին դժգոհել էին նրանից, որ ճանապարհաշինարարները խանգարում են նրանց երթեւեկությանը: Դեպքը պատահել է օգստոսի 17-ի երեկոյան: Ճանապարհաշինարարները նորոգում էին քաղաքի փողոցներից մեկի ասվալտը եւ այդ կապակցությամբ այդտեղ երթեւեկությունը դադարեցված էր: Սակայն  վերոհիշյալ մեքենայի վարորդը պահանջեց անմիջապես թույլ տալ նրան անցնել, ստանալով բացասական պատասխան նա եւ իր ընկերը սկսեցին սպառնալ աշխատակիցներին, ապա արագորեն հեռացավ կոնֆլիկտի վայրից: Սակայն կես ժամ հետո մեքենան վերադարձավ, վարորդը եւ ուղեւորը դուրս եկան մեքենայից եւ կրակ բացեցին հրացանից բանվորների ուղղությամբ: Արդյունքում Հայաստանի 29-ամյա քաղաքացին  վիրավորվեց:

Ի դեպ, Ադրբեջանի քաղաքացու ժամանակավոր գրանցումը վաղուց լրացել էր: Փաստի կապակցությամբ  հարուցված է քրեական գործ` խուլիգանության հոդվածով ու ադրբեջանցուն իր ընկերոջ հետ միասին սպառնում  է մինչեւ 7 տարի ազատազրկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել