Armeniasputnik.am-ը գրում է․

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի` ՀՀ սահմանը հատելու արգելքը դատարանի որոշմամբ վերացվեց։ Նման որոշում կայացրեց վերքաննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։

Նշենք, որ վերաքննիչ դատարանում այսօր ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:

Նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, խափանման միջոցը՝ վերացվել, սակայն տեղաշարժի ու, մասնավորապես, սահմանահատումների արգելքը չի վերացվել։ Նա հանդես եկավ համապատասխան միջնորդությամբ։

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը նշեց, որ չի միանում ո՛չ մեղադրողների, ո՛չ պաշտպանների կարծիքին:

«Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման և տեղում խորհրդակցելոuց հետո դատարանը որոշեց Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքը վերացնել»,–ասաց դատավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել