Armsport.am-ը գրում է․
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից, հայտնում է Marca- ն:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր գործակալ Մինո Ռայոլային պատմել է «Ռեալ» տեղափոխվելու ցանկության մասին: Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30 -ը, և ֆուտբոլիստը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուսից» 2016 թվականին: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2 հանդիպման և կատարել հինգ գոլային փոխանցում:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/302797/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել