Panorama.am-ը գրում է․

Նորվեգիայի դատարանը կքննի աջ արմատական հայացքների ջատագով, զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկի՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Վերջինս դատապարտվել էր ահաբեկչության և 2011 թվականին 77 մարդ սպանելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Verdens Gang» թերթը՝ վկայակոչելով նրա փաստաբան Էյստեն Ստուրրվիկին:

«Դատախազությունը որոշում է կայացրել, որ համաձայն չէ պայմանական վաղաժամկետ ազատման հետ, և որ նրան կալանքի տակ պահելու նախադրյալները դեռ կան: Սա նշանակում է, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցով դատական նիստ կանցկացվի»,-ասել է փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել