Operativ.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին կհանդիպի Չեխիայի թիմի հետ, իսկ սեպտեմբերի 10-ին կընդունի Դանիայի ընտրանուն:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում Հայաստանի ազգային հավաքականը 6 խաղից հետո վաստակած 6 միավոր զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել