Tert.am-ը գրում է.

Սեպտեմբերի 14-ին Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրումների ժամկետին հետևում է նախընտրական քարոզչության փուլը, որի ընթացքում թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը:

 Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, առաջադրումները կատարվում են կա՛մ ինքնաառաջադրման կա՛մ այլ անձանց կողմից առաջադրումների միջոցով՝ առաջադրման մասին դիմում ներկայացնելով Հաշվիչ հանձնաժողով:

 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրական քարոզչությունը սկսվում է օգոստոսի 22-ին և ավարտվում ընտրություններից մեկ օր առաջ: Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 13–ին:

 Այդ իսկ պատճառով թեկնածուն հրաժարվեց ներկայացնել իր ծրագրերը, մասնավորապես, թե ինչ փոփոխություններ են սպասվում պալատում՝ իր ընտրության դեպքում:

 «Ներկայացնել ծրագրերը չեմ կարող, քանի որ դա արգելված է մեր կանոնադրությամբ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:


«Իհարկե, ինձ դրա համար ոչ ոք չի պատժի, բայց եթե ես կանոնադրություն չհարգեմ, էլ ո՞վ պետք է հարգի»,- ավելացրեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել