Ժողովուրդ էս բոլոր կամերաները, արագաչափ կոչեցյալները և վճարովի կանգառները և այլն, բոլոր էդ նոր ռեկետի միջոցները պետք է հանվեն, և վերջացրեք էդ հիմար պատճառաբանությունները թե պետք է զարգանանք կամ թե դրանք ազդել են երթևեկության լավացմանը, նման բան չկա: Դրանք միայն և միայն մասնավորի գրպանները արդեն իսկ չքավորների կաշին քերթելով լցնելու միջոցներ են և ես կասեի նույնիսկ խթանել են մահացու ելքով վթարների առաջացմանը, քանի որ դրանց մոտ դանդաղացնող շումախեռները ապարատը անցնելուց հետո նենց են գազ տալիս, որ համ իրենց գլուխն են ուտում համ անմեղ մարդկանց:
Խաչմերուկների կամերաները վերացրել են վարորդերի թեկուզ փոքրիկ անմեղ սխալների իրավունքը, իրենց անշունչ տեսագրությունները զուրկ են իրավիճակը գնահատելու և շատ դեպքերում ցանկացած տեսուչի կողմից հասկացվող և ներվող ոչ միտումնավոր սխալի ներումը իսպառ վերացել է, օրինակ մեքենան հանգեց և ստիպված մնացիր խաչմերուկը չանցար, կամ իրենց տեսադաշտի սահմանափակումով չի երևում կայանած խանգարոլ մեքենաները որոնկ ստիպում են խաչմերուկի մոտ մասում հոծ գիծը տրորել, կամ դիմացիդ մեքենան փչացել է և դու ստիպված էս հոծ գիծը տրորում: Այս բոլոր դեպքերում աշխարհում ոչ մի տեսուչ չի տուգանի իսկ ապարատները և դրանց դիմած նստած կիսառոբոտացած դեմքերը նման իրավիճակները գնահատել չեն կարող: ԱՅ ՄԱՐԴ ԲԱ ՄԻ ԽԵԼՈՔ ԻՐԱՎԱԲԱՆ ՉԿԱ՞ ԴԱՏԻ ՏԱՆՔ ՎԵՐԱՑՆԵՆՔ ԷՍ ՌԵԿԵՏԸ...



