Դիմահարդար, բլոգեր Գոհար Ավետիսյանը Ինստագրամի էջում կիսվել է իր ֆոտոշարքի նոր լուսանկարներով։
Ֆոտոշարքում նա ներկայացել է Մալենայի կերպարով։
«Ընկերուհուդ ինքնագնահատականը, երբ նա նիհարել է 1 կգ։
Եթե շատ անկեղծ լինեմ, ես վաղուց էի երազում Մալենայի կերպարով ֆոտոշարքի մասին։
Սակայն սկզբում 135 կգ էի կշռում, հետո հղի, հետո ծննդաբերություն և մեծ փոր․․․ ահա և քիչ–քիչ կարելի է իրականացնել բոլոր երազանքներս»,– գրել է նա։
Հետևորդներից շատերին նրա նմանակումը դուր չի եկել։ «Սարսափելի է», «Ինչպես կարող ես քեզ նմանեցնել Բելուչիին»,- գրել են հետևորդները։
Բացասական մեկնաբանություններին Գոհարը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել։
Հիշեցնենք, որ աստղային դիմահարդարը դիմել էր արտաքինի արմատական շտկման՝ պլաստիկ վիրահատության։
Հայ գեղեցկուհին ազատվել է թևերի, մեջքի և ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։
Посмотреть эту публикацию в Instagram