Armladies.am-ը գրում է.
1.Աշխարհում ամենահայտնի սիրային բալլադը համարվում է Բրայան Ադամսի` "Everything I Do” երգը: Սիրահար զույգերն իրենց հարսանիքներին հենց այս երգն են ընտրում պարելու համար:
2.Ամենասիրային խմիչքը ոչ թե գինին է, այլ նռան հյութն է: Գիտնականները պարզել են, որ այս պտուղը պարունակում է այնպիսի վիտամիններ, որոնք ազդում են սեռական հորմոնների վրա և սիրով զբաղվելու ուժգին ցանկություն առաջացնում :
3.Ամենաերկար համբույրը տեղի է ունեցել Մեծ Բրիտաիայում: Համբույրը տևել է 31 ժամ, 30 րոպե և 30 վայրկյան: Սիրո այս դրսևորումը գրանցվել է Գինեսի գրքում:
4.Զարմանալի փաստ է, որ տղամարդու քրտինքը պարունակում է քիմիական միացություն, որը ձգում է կնոջը: Բնությունից տրված բույրերն առավել շատ են նպաստում կին-տղամարդ հարաբերությունների պահպանմանը:
5.Կա տարածված կարծիք, որ առաջին սերն անդարձ հեռանում է, բայց` ոչ: Աշխարհում հինգ տղամարդկանցից երկուսն ամուսնանում են առաջին սիրելի կնոջ հետ:
6.Մարդն իր կյանքում մինչ ամուսնանալը սիրահարվում է յոթն անգամ : Ահա թե ինչու են այսքան սիրայի դեգերումներից հետո կնոջը համարում իսկական սեր :
7.Աշխարհում 10 000 ամուսնությունները սկսվում են սրճային ընդմիջումներից:
8.Բժիշկները փաստում են, որ այն տղամարդիկ, ովքեր առավոտյան տանից դուրս գալիս համբուրում են կնոջը 5 տարի ավել են ապրում, քան նրանք , ովքեր շտապում են աշխատավայր առանց համբուրելու:
9.Սիրո, ամուսնության մատանու ծագումը առաջացել է հին Եգիպտոսում: Հին եգիպտացիները կարծում էին, որ հենց անանուն մատն է երակով կապված սրտին:
10.Պարզվում է, որ սիրահարների մի զգալի հատվածը սիրային խոստովանություն և ամուսնության առաջարկություն են անում Էյֆելյան աշտարակի մոտ: