Պետության ձախողումը նաև նա է, որ պառլամենտական կոչվող համակարգում, քաղաքացիները պատգամավորներ են ընտրում (այսինքն իշխանություն վստահում), այնուհետ այդ պատգամավորներից որոշների և իրենց ընտրած վարչապետի հրահանգով ինչ-որ անվտանգային աշխատողներ (քաղաքացու հարկերով վճարվող վարձու աշխատող) մեկ այլ պատգամավորի բռնի դուրս են հանում դահլիճից:
Ամենը դեռ մի կողմ, անկախ նրանից, թե ինչ է ասել այդ պատգամավորը, անվտանգային աշխատողն ով է ընդհանրապես, որ պատգամավորին բռնի դուրս հանի:
Իշխանության ղեկին կանգնած թիմը ինքն իրեն օրեցօր ավելի է մխրճում մի թեմայի մեջ, որից ելքը բռնությունն է: Բռնություն մերժողները իրենց անվտանգությունը բռնության կիրառմամբ են ապահովում: Սրա վերջը գիտենք ինչն է ու այս ամենը երկիրն էլ ավելի է փոսի մեջ թաղելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել